Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ուրիշի փողերն ու մեր փողերը» էջի հրապարակումը, թե Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի դրամական միջոցները կազմում են 46.000.000 դրամ, 35.000.000 դոլար, 5000 վրացական լարի` ըստ վերջինիս 2018թ. հայտարարագրի:
Այս գրառումը Աղաջանյանը վերնագրել է՝ 35 մլն$ #Վեթինգ:
168.am-ը կապվել է դատավոր Գեղամ Մարգարյանի հետ, որը պարզվել է՝ նոր է իմացել, որ այդպիսի թիվն է նշված:
«Ճիշտն ասած` լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր որևէ եղանակով 35 միլիոն դոլար գումար ունենալ: 35 միլիոն չէ, 35 հազար է: Թյուրիմացություն է տեղի ունեցել: Այդ գումարը ես ունեցել եմ մինչև պաշտոնի ստանձնումը, այնուհետև 2017թ.-ից հետո հայտարարագրում զրոներ են ավելացել վրիպակի արդյունքում: Դիմել եմ հանձնաժողովին, կուղղեն»,- ասել է Գեղամ Մարգարյանը: