Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի հանրահավաքը՝ «Զարգանալու ենք չզիջելով` լրջացեք» կարգախոսով։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս հրապարակը տեսել է բազում հանրահավաքներ.
«Տեսել է հանրահավաքներ տարբեր կոչերով։ Կոչեր հաղթանակի, կոչեր ոչ-ի կոչով, կոչեր՝ ընդդեմ նախկին իշխանությունների, նրանց հրաժարականի կոչերով։ Թերևս վերջին 30 տարվա մեջ այս հանրահավաքը հավաքել է մարդկանց, որպեսզի իշխանություններին ասի լրջացեք»։
Մանուկյանի խոսքերով այժմ ջրբաժանները շատ են.
«Սև ու սպիտակ, հեղափոխականն և հակահեղափոխական։
Արցախցի և գյումրեցի և հազար ու մի տեսակ անուններ։ Իսկ մենք ուզում ենք ասել, որ թույլ չենք տա ջրբաժան գծել։ Մենք չենք թողնի, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք»։