ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը ներկա էր ՀՅԴ հանրահավաքին: Նա նշեց, որ որպես ժողովրդի ներկայացուցիչ ինքն էլ է եկել մասնակցելու ՀՅԴ հանրահավաքին. «Այն ժամանակ ես էլ ունեի որոշ դժգոհություններ, գուցե ավելի շատ դժգոհություններ, քան այսօրվա իշխանություններից»,- ասաց փաստաբանը:
Նա անդադառնալով Քոչարյանի դատավարությանը նշեց, որ ՍԴ-ն այլևս չի կարող բողոքարկել դատարանի որոշումը, որը նորմալ գործընթաց է:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գործը հիմա կասեցվեց՝ հարցին փաստաբանը հարցով պատասխանեց. «Բա ե՞րբ կասեցվեր, այսօր վերջին օրն էր, մինչև այսօր որոշումը պետք է կասեցներ: Նա պարտավոր էր 15 օրվա ընթացքում որոշում կայացներ: Ասում են՝ ինչո՞ւ արագ քննեց, որովհետև ամսի 19-ին լրանում էր կալանքի ժամկետը: Եթե չքններ Ռոբերտ Քոչարյանն ինքնըստինքնյան պետք է դուրս գար կալանքից: Սա ի՞նչ տրամաբանություն է, թե տրամաբանություն գոյություն չունի որոշ իրավաբանների մոտ, որոնք պատրաստ են իրենց հարազատ մորը նստեցնել հանուն նրա, որ իշխանությունները գովեն իրենց»,- նշեց Սահակյանը:
Ըստ նրա՝ թեև դատական համակարգը առողջացման կարիք ունի, սակայն վեթինգը կբերի ավելի վատ դատական համակարգի. «Ախր մենք չունենք այդքան պրոֆեսիոնալներ, որ վեթինգի ենթարկված դատավորներին փոխարինեն այլ դատավորներով»,- նշեց փաստաբանը: