Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական քննություն կանցկացնի։
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։
«Կարծում եմ, որ տարբեր ճանապարհներ կան այդ օճառի՝ Գյումրու շուկայում վաճառքում հայտնվելու: Օրինակ, հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքն ինչ-որ կերպ մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով, որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, նաև, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել, ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է այդ ճանապարհով վաճառել իր ապրանքը»,- նշեց Մարգարյանը ր հավելեց, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել։
Նրա խոսքով` Պաշտպանության նախարարություն կպարզի հանգամանքները։