Minval.az-ի ընթերցողներն այս անգամ պատասխանել են հարցի՝ արդյոք նրանք Ռուսաստանին բարեկամ երկիր են համարում Ադրբեջանի համար:
Համաձայն արդյունքների՝ 77 տոկոսը (1 883 մարդ) բացասական է պատասխանել, 18 տոկոսը (433 մարդ) կարծում է, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է: Հարցվածների 5 տոկոսը (126 մարդ) չի կողմնորոշվել պատասխանի հարցում:
Հարցմանը մասնակցել է 2 442 մարդ:
Նշենք, որ Minval.az-ն արդեն նման հարցում անցկացրել է 2015-ին: Այդ ժամանակ Ռուսաստանին թշնամի էր անվանել հարցվածների 55 տոկոսը, իսկ բարեկամ՝ 30 տոկոսը: