«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները ՀՀ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:

ԱԺ-ից նրանք շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Ակցիայի մասնակիցները «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ո՛չ մենաշնորհին» պաստառներով շարժվեցին փակելու Բաղրամյան պողոտան:

 

 

Սիլվի Տիգրանյան