Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովի դիմաց Ահազանգ նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում, ընդդեմ եկամտահարկի համահարթ հարկման նախագծի։ Նախկինում հարկումը եղել է պրոգրեսիվ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկվել է ընդունել համահարթ հարկման վերաբերյալ փաթեթը։
«Ահազանգ» նախաձեռնության անդամները նախկինում ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց և դրամապանակներ էին նետել շենքի ուղղությամբ։ Այսօր ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են հնամաշ հագուստ՝ ի նշան Հայաստանում առկա սոցիալական խնդիրների։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Քրիստինե Վարդանյանն ասաց, որ կառավարությունից որևէ պատասխան չեն ստացել, հետևում են նամակի ընթացքին:
Ասպրամ Փարսադանյան