Ժամանակակից տղամարդկանց գրավում են ինքնավստահ և կրքոտ կանայք. կանայք, որոնք գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքում և ինչու չէ' անկողնում: Իհարկե, սեփական անկողնում յուրաքանչյուրն ինքն է իր փոքրիկ ինտիմ բեմադրության սցենարի հեղինակը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարը, սակայն կան ընդհանուր հմտություններ, որոնք ավելորդ չէ իմանալ ցանկացած կնոջ: Եվ այսպես' ինչպես ստիպել տղամարդուն խենթանալ անկողնում.
1.Գայթակղիչ ներքնազգեստ. սա, երևի թե, ամենահին, բայց դարերի ընթացքում չփոփոխվող հնարքն է: Տղամարդիկ կարմիր և սև գույների համադրման, տարատեսակ ժանյակների, ժապավեններով գուլպաների անկոտրում սիրահար են, իսկ եթե ամեն ինչին գումարած կինն անկողին է սողոսկում բարձրակրունկ կոշիկներով, դժվար թե տղամարդն ի վիճակի լինի դիմադրել:
2.Լույսը վառ թողեք, քանի որ տղամարդկանց մեծ մասի տեսողական ընկալումը մթության մեջ շատ թույլ է, իրենք նախընտրում են տեսնել, այսպես կոչված, գործունեության դաշտը: Իհարկե, պարտադիր չէ, որ դա լինի ցերեկային լույս մոմի կամ գիշերալամպի լույսը լիովին բավական են: Ի դեպ, կնոջ համար դա նույնպես շահավետ է, քանի որ գիշերալամպի թույլ լույսը քողարկում է մաշկի և մարմնի թերությունները:
3.Աշխատեք անկողնու մոտ թեթև ուտելիք և ըմպելիք դնել, քանի որ սեքսից հետո ամեն երկրորդ տղամարդը սուր քաղցի զգացողություն են ունենում:
4.Հնարավորինս ձգձգեք անմիջական սեռական հարաբերությանը նախորդող սիրային խաղերը: Տղամարդիկ իրենց բնազդով որսորդ են և որքան երկար անհասանելի լինի տղամարդու համար իր գայթակղիչ «որսը», այնքան ավելի հաճելի ու ցանկալի է տղամարդու համար դառնում նրա նվաճումը:
5.Հարցրեք ձեր տղամարդուն, թե ինչ է նա ցանականում: Յուրաքանչյուր տղամարդու երևակայությունում կան փոքրիկ ցանկություններ, որոնք նա չի կարողանում իրականացնել: Պարտադիր չէ, որ դրանք լինեն սադոմազոխիստական բնույթի անոմալիկ ցանկություններ: Օրինակ' տղամարդը կարող է ցանկանալ, որ իր սիրելի կինը սիրային խաղերի ժամանակ բուժքրոջ համազգեստ կրի, կամ օրինակ' սեքսով զբաղվել ջրում: Մի´ վախեցեք հարցնել ձեր տղամարդուն, թե ինչ է նա ցանկանում:
6.Ակտիվ շարժվեք հարաբերության ժամանակ: Ցանկացած տղամարդուն դուր է գալիս, երբ իր կինն ակտիվ է սեռական հարաբերության ընթացքում:
7.Շոյեք տղամարդու կրծքավանդակը, նրանք դա սիրում են, ավելին' տղամարդու մոտ դա նույնպես էրոգեն գոտի է:
8.Բղավեք, շշնջացեք, խոսեք, կրքոտ տրտնջացեք դա շատ հաճելի և գրգռիչ է տղամարդու համար: Սա զուտ բնազդային է, սիրային բղավոցը, տրտունջը վառ ապացույցն են առ այն, որ տղամարդը ձեզ հաճույք է պատճառում:
9.Նույնիսկ ամենաինքնահավան մաչոն պարզապես կմեռնի հաճույքից, եթե անկողնում հաճոյախոսեք իրեն: Ցանկացած հաճոյախոսություն նրա տղամարդկային ունակություններին շատ ուժեղ ազդեցություն կունենա, բավական է միայն ասել. «Ես երբեք նման բան չեմ ունեցել»:
10. Համբուրեք նրա վիզը և ականջները, դրանք տղամարդու ամենազգայուն էրոգեն գոտիների ցանկում են :
11.Ժպտացեք: Տղամարդիկ սիրում են տեսնել, որ անկողնում կինը ժպտում է, քանի որ իրեն հաճելի է:
12.Ննջասենյակում անկողնու դիմաց հայելի դրեք, տղամարդկանց գրգռում և անասելի հաճույք է պատճառում սիրային պրոցեսի դիտումը հայելու մեջ: