ՀՀ ազգային ժողովը շարունակում է նախորդ շաբաթ մեկնարկած հերթական քառօրյա նիստը: Հունիսի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Խորհրդարանը կշարունակի քննարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկության կդրվեն նաև նախորդ նիստին քննարկված մի շարք նախագծեր:

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումը և մի շարք այլ նախագծեր: