Ընտանեկան սկանդալները մեծացնում են սրտի խնդիրների զարգացման վտանգը: Ակադիայի համալսարանների մասնագետների հետազոտության համաձայն՝ լարված ընտանեկան հարաբերությունները կարող են գլխուղեղի եւ սրտի կաթվածի պատճառ դառնալ:

Ստացված տվյալների համաձայն՝ հարաբերություններում տագնապի զգացումը 1.5 անգամ մեծացնւմ է գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման վտանգն ի տարբերություն նրանց, ովքեր իրենց զուգընկերների ներկայությամբ հանգստություն են զգում:

Հետազոտության շրջանակում վերլուծել են 18-60 տարեկան 5640 մարդու տվյալներ: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամուսնական կյանքում անվստահություն եւ անկայություն են զգում, սրտանոթային պաթոլոգիաների, այդ թվում հիպերտոնիայի բարձր ռիսկ ունեն:

Այսպիսով փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հարաբերություններում մեծացող տագնապայնության զգացումին: Տվյալ գործոնը, ինչպես նշվում է, կարող է վկայել հնարավոր առողջական խնդիրների մասին: