Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում շարունակվում է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդման քննարկումը: Պատգամավորները Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի զեկույցի վերաբերյալ ելույթներ են ունենում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում դիմելով Ջավադյանին՝ ասաց․ «Քանի որ Ձեր պաշտոնավարման ժամկետը մյուս տարի լրանում է, կուզեմ ասեք, թե որտեղ եք պատկերացնում ձեզ դրանից հետո, որովհետև Դուք չեք կարող ժամկետը երկարացնել, արդյո՞ք կվերադառնաք մասնավոր հատված, որտեղ Դուք կուտակել եք Ձեր նախնական կապիտալը, թե՞ այլ պետական հաստատությունում եք տեսնում Ձեր պաշտոնավարումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։