ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, օգտատեր Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ հրապարակում էր տեղադրել, որտեղ նշված էր, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը։
Հրապարակումից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: