Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն տալիս բուհերի վարձի զեղչեր, կեղծ է։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում Հարությունյանն ասաց, որ չեն կտրել մեխանիզմը։
Այս կապակցությամբ Փաշինյանը զայրացած ասաց․
«Նրանք այն նույն մարդիկ են, որոնք ուզում են քաոս տարածել երկրում, և նման քարոզչություն են իրականացնում ցանցում։ Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ, ու դա ազգային անվտանգության խնդիր է։ Այդ մարդկանց անունները հստակ հայտնի են, ու ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանց հարցով։
Ո՞վ են նրանք ընդհանրապես։ Նրանք պետք է մայթերի տակով քայլեին»։