Քիանու Ռիվզն իրավամբ համարվում է աշխարհում ամենաբարի, պարզ և «սովորական» հայտնիներից մեկը։
Ոչ փառքը, ոչ փողը չկարողացան փոխել նրա բնույթը։ Իր հաջող կարիերայի երկար ու ձիգ տարիների ընթացքում նա նույն սովորական ու հաճելի տղան մնաց, ինչպիսին որ կար իր մասնագիտական ուղին սկսելու ամենասկզբում։
EnterTrain-ը ներկայացնում է Քիանու Ռիվզի ամենահայտնի ցիտատներից մեկը, որն այնքան հոգեհարազատ է։
Ատում եմ այն աշխարհը, որտեղ ամուսինները կանանց հագցնում են պոռնիկների նման, ի ցույց դնելով այն ամենը, ինչը չպետք է երևա։
Որտեղ չկա պատվիր և արժանապատվության զգացողություն։
Որտեղ կանայք չեն ուզում երեխա ունենալ, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։
Որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին, իսկ ցանկացածը, ով մի քիչ իշխանություն է ունենում, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք։
Որտեղ մարդիկ կեղծավոր հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի բաժակը ձեռքին և իրենց կրոնի մասին բացարձակ պատկերացում չունենալով։
Որտեղ խանդի զգացողությունը ամոթ է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։
Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն հարմար զուգընկեր են փնտրում։
Որտեղ տղամարդիկ, տղաները գիշերային ակումբներում մսխում են իրենց ծնողների փողերը, իսկ աղջիկներն էլ դրա համար սիրահարվում են նրանց։
Որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում, որտեղ այդ ամենն իրար հետ ընտրության ազատություն է կոչվում, բայց նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում, հետամնաց բռնակալ կորակեն։
Ես իմ ուղին եմ ընտրում…