SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Mercedes G մակնիշի 77 GՏ 777 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 07 GՏ 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները տեղափոխվել են այն բանի համար, երբ պարզվել է, որ շրջում են թիկնապահներով։
***
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են եղել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Արմեն Գ.-ն, ով եղել է «յաշիկում», Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Հ.-ն, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Մուշեղ Գ.-ն և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Յանիկ Կ.-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Գ.-ին է պատկանում «Արմեն և ընկերներ» ՍՊԸ-ն, ով զբաղվում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ և բենզալցակայաններ ունի մայրաքաղաքում, այդ թվում՝ նրան է պատկանում Ազատության պողոտայի վրա գտնվող նախկին ՀՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանը, որը նա գնել էր գեներալից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկում եղել է «Զեյթունցի Արմեն» անունով անձնավորությունը, ում ամբողջական տվյալները, և ինչով է աչքի ընկել նա, SHAMSHYAN.com-ը պարզում է։