Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում: Այդ մասին ասվում է ՀՀ ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է երեկ' հունիսի 13-ին: