«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվում է լրջագույնս:

«Հաղթանակի դեպքում մենք կկարողանանք երևանիցների առջև ծառացած խնդիրներին շատ արագ լուծում տալ և հավասար հնարավորություն կստեղծենք Հայաստանի բոլոր գործարարների համար, որ կարողանան հավասար պայմաններում մասնակցել քաղաքապետարանի հնարավորության տակ եղած ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,-ասաց Օսկանյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ հաղթանակի դեպքում առանձին կամ մյուս՝ ոչ իշխանական ուժերի հետ կոալիցիան նոր մշակույթ կլինի. «Մի շարք լուրջ լծակներ ձեռք բերած կլինենք և դրանով հաստատած կլինենք մի այնպիսի հակակշիռ, որն էապես կնպաստի առավել արդյունավետ համակարգի կառավարմանը»,-ասաց Օսկանյանը: