Այսօր Ազգային ժողովում, երդմնակալության ընթացքում, Վահե Գրիգորյանը ասաց՝ «Այս պահին Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա։ Ես ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունները։
 
Նախորդ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրում էր Սահմանադրական դատարանի անդամներ, այլ ոչ թե դատավորներ։ Մինչ այժմ ՍԴ-ում եղել են դատարանի անդամներ, և Հրայր Թովմասյանին մյուս անդամները ընտրել են դատարանի նախագահ։
 
Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր։ Հետեւաբար, Վահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը հիմա ՍԴ-ում միակ դատավորներն են։ Եվ քանի որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, Վահե Գրիգորյանը ժամանակավորապես ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները։