Բիզնեսմեն Արթուր Սողոմոնյանը հրապարակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի լուսանկարը՝ գրելով, որ նա իրեն լավ է զգում․
«Արմեն Ջիգարխանյանի մոտ ամեն ինչ կարգին է, նա այժմ զբաղված է իր առողջության վերականգնմամբ՝ շրջապատված ընկերներով և հարազատ մարդկանցով։ Լրագրողների հետ առհասարակ Արմեն Բորիսիչը շփվել չի ցանկանում, չնայած նրանք պարբերաբար դիմում են։ Ցավոք, նախորդ տարի նրա անվան շուրջ բարձրացած կեղծ և ոչ պատշաճ տեղեկատվությունը անդրադարձել էր նրա ինքնազգացողության վրա»,- գրել է նա Արմեն Ջիգարխանյանի պաշտոնական ֆեյսբուքյան խմբում