Հունիսի 22-ին` ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում: