ՀՀ ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդման արարողությամբ ստանձնեց պաշտոնը:
«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց Քոչարյանը: Այնուհետև Վիգեն Քոչարյանը ստորագրեց երդման տեքստը:
Քոչարյանը երդման արարողությունը կայացավ ԱԺ հունիսի 24-ի նիստում:
Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Քոչարյանն ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում փակ գաղտնի քվեւակությամբ, 114 կողմ, 4 դեմ ձայներով: