Լոնդոն-Դալաման, Թուրքիա չվերթի ինքնաթիռում 25-ամյա ուղևորուհին փորձել է դուրս գալ թռչող ինքնաթիռից:

 

The Sun գործակալությունը հայտնում է, որ թռիչքից առաջ բրիտանուհին իրեն շատ հանգիստ է պահել, իսկ երբ ինքնաթիռը շարժվել է, աղջիկը սկսել է անկանոն շարժումներ անել: 45 րոպե անց ուղևորուհին վազել է վթարային դռան մոտ և փորձել բացել այն:

 

Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է հանգստացնել կնոջը: