Այսօր՝ Ազգային ժողովում, «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը ներկա է նաև Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Մարզպետը չցանկացավ գնահատել իր աշխատանքը, հրաժարվեց խոսել նաև իշխանության գնահատականի մասին։
Լրագրողի դիտարկմանը, որ շրջանառվում է այն կարծիքը, թե մարզպետը շարունակում է աշխատել ուժային համակարգի աշխատողի նման՝ Պողոսյանը պատասխանեց. «Խնդրում եմ ասեք՝ ո՞վ է ասել»։
Լրագրողն ասաց, որ կարծիքը շրջանառվել է մամուլում։ Հունանյանը կրկին չպատասխանեց և անդրադարձավ մեկ այլ լրագրողի հարցի։