Գիտնականները Չինաստանի Շանդուն նահանգում հայտնաբերել են 5000-ամյա գերեզմանոց՝ տեղակայված Ցզյաոցզյա գյուղում: Գերեզմաններից մեկում գտնվել են տղամարդու մնացորդներ, որի հասակը կենդանության օրոք գերազանցել է 1,9 մետրը:

 

Քանի որ հնագույն Եվրոպայի բնակիչները ունեցել են ընդամենը 1,5-1,6 մետր հասակ, գիտնականները նրանց կնքել են «հսկաներ» անվամբ:

 

Գիտնականները՝ Ֆան Խուեյի գլխավորությամբ, պարզել են, որ գերեզմանոցը պատկանել է Լունշան ժողովրդին, որն ապրել է Դեղին ծովի պատմական հովտում: Տեղի բնակիչների հասակը միջինում կազմել է 1,8 մետր: Ամենաբարձրահասակ մարդիկ գտնվել են այն բնակիչների գերեզմաններում, ովքեր ունեցել են բարձր սոցիալական կարգավիճակ և որակյալ սննդի հասանելիություն:

 

Լունշանը ուշ նեոլիթական քաղաքակրթություն է, որի ժողովուրդը զբաղվում էր գյուղատնտեսությամբ և ուներ հասանելիություն պարենային ռեսուրսների նկատմամբ: Ենթադրվում է, որ հենց սննդակարգն է փոխել նրանց հասակը: