ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետևյալ հարցն ուղղեց ԲԴԽ անդամի թեկնածուին․ «Մենք մտահոգություն ունենք ԲԴԽ-ին վեթինգի իրականացնելու պատվիրակման շուրջ, հարց է առաջանում, ո՞վ պետք է ԲԴԽ-ին վեթինգի ենթարկի, որովհետև դատավորները կարող են չենթարկվել այդ կանոնին և ասել՝ «А судьи кто?», ովքե՞ր են որոշողները, թե իրենք ի՞նչ բարեվարքություն և ի՞նչ եկամուտներ են հայտարարագրել։ Այս շրջապտույտից դուրս գալու ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
'