Գործարար Սիլվա Համբարձումյանի անունը Datalex.am-ում Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը գրելով՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Այս մասին գրում է Yerevan. Today–ը։

«Ըստ դատարանի՝ 2009 թվականի կայացրած որոշման՝ հօգուտ ՀՀ Ծաղկաձորի քաղաքային համայնքի Սիլվա Համբարձումյանից բռնագանձվել է 383.233 դրամ գումար, որը ներառում է 1998 թվականից հաջորդող մի քանի տարիների համար չկատարած պարտավորություններ, օրինակ՝ գույքահարկի: Այսպես, օրինակ 1998-ին նա չի վճարել 13.725 դրամ, 2004-ին՝ 10 հազար դրամ, 2008-ին՝ 42. 659 դրամ:

Ստացվում է՝ միլիոնատեր տիկինը այն ժամանակ, երբ, իր խոսքերով, նախագահին որպես լավություն միլիոնավոր դոլարներ էր տալիս, 42 հազար դրամ չուներ գույքահարկը վճարելու համար։ Ընդ որում այնքան չի վճարել որ հարցը հասել է դատական ատյաններ։

Նույն տեղեկատվական համակարգում երևում է նաև, թե ինչպես մի դեպքում մի քանի միլիոն դրամի վարձավճար չի վճարել, մեկ այլ դեպքում՝ ոստիկանական պահպանության համար 300 հազար դրամ գումար կամ 660 հազար դրամ գազի պարտք, որը 2017 թվականի դատական վճռով ստիպված էր վճարել։

Ընդունենք, որ ստացվում է ուշագրավ, բայց տարօրինակ պատկեր՝ «գազի» փող չի ունեցել, բայց խոշոր գործարար է եղել ու կաշառքնե՞ր տվել միլիոնավոր դոլարների»,– գրում է կայքը։