իդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը չի հյուրընկալի 2020 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ այդ օրերին քաղաքի բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ի սկզբանե նախատեսվում էր մրցույթն անցկացնել Ամստերդամի Ziggo Dome արենայում, սակայն իշխանությունները չեն կարողացել տեղափոխել այդ օրերին Ziggo Dome-ում նախատեսված միջոցառումը: Քաղաքում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար մեկ այլ սրահ գտնելու մյուս փորձերը ևս ապարդյուն են անցել:
Ներկայում մրցույթն անցկացնելու համար պայքարում են Նիդերլանդների Ռոտերդամ, Ուտրեխտ, Հերթոնգեբոս, Արնեմ և Մաաստրիխտ քաղաքները:
2019 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել էր Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը: