Հուլիսի 2-ին Նյու Յորքի Հեմպստեդ քաղաքում, դպրոցից տուն վերադառնալիս հարձակվել են 13-ամյա աղջկա վրա, բայց նա կարողացել է կատաղի հարված հասցնել հանցագործին, հաղորդում է The Mirror-ը:

 

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը հրում իր վրա տան դռան մոտ հարձակված տղամարդուն:

 

Նրան հաջողվել է ազատվել հանցագործից և ողջ ուժով օգնություն կանչել: Խիզախ աղջնակին օգնության է հասել նրա ավագ եղբայրը: