«Դա Վրաստանի դժբախտությունն է»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ «Խոսում է Մոսկվան» լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով վրացի հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի ելույթին, որը եթերում վիրավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ծնողներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան, իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին՝ բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սկսել է հայհոյել: