Նախկին ավագանու անդամ,  նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը մամուլի  ասուլիսի ընթացքում անդրադարձել է համացանցում տարածված «Բռնության ձայնը» ակցիային։ Խաչատրյանն ասում է՝ քաղաքապետարանում աշխատելու ընթացքում ինքն էլ է ենթարկվել բռնության, բայց դա չի ընդհանրացրել և չի մտածում, որ դրանում մեղավոր են բոլորը։ Խաչատրյանը «Բռնության ձայնը» պատմությունների շարքը կապում է Ստամբուլյան կոնվենցիայի պրոպագանդայի հետ, նա դիմել է ոստիկանություն, դատախազություն և ՄԻՊ։

Պահանջում է, որ գործ հարուցվի պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար, ինչպես նաև պարզել նամակների իսկությունը և, եթե դրանք կեղծ են, ապա Լուսի Քոչարյանը ենթարկվի պատասխանատվության կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Խաչատրյանը չի բացառում, որ Հայաստանում կա բռնություն, քանի որ այն կա բոլոր երկրներում։

Ըստ նրա, բռնությունների թիվը նվազեցնելու համար պետք է զբաղվել երեխաների ճիշտ դաստիարակությամբ:

«Փաշինյանն ասում է՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ։ Ես հարցնում եմ՝ Ռամիլ Սաֆարովը մա՞րդ է, Գորշ գայլերը, որ կտրեցին մեր տատիկ, պապիկների ականջները, մա՞րդ են։ Փաշինյան դու մա՞րդ ես, թե՞ մարդ չես։ Մեզ մոտ ողջ- ողջ մարդիկ են վառվում, ինքը կնոջ հետ սելֆիներ է հրապարակում. դա դավաճանություն է, իսկ, եթե հասկանալով են անում նման քայլեր, ուրեմն կախաղանն էլ է քիչ։ Երեկ հիվանդանոցների լույսեր են անջատվել՝ Առողջապահության նախարարը գրում է՝ օդորակիչներն անջատեք։ Ի՞նչ են անում և ի՞նչ են խոսում, դուրս եկեք ֆեյսբուքից»,- ասուլիսի ընթացքում ասաց Մարինա Խաչատրյանը։