Մահացել է ռուսաստանաբնակ հայ բարերար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում ավելի քան 10 տարի անվճար հաց է բաժանել թոշակառուներին, չունևորներին և հաշմանդամներին։ Նա դա արել է իր նախաձեռնոթյամբ։ Մոսկվայում և Վլադիմիրի մարզի Ստրունինո բնակավայրում նրան են պատկանել մթերային մի քանի խանութներ։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Նրա խանութներում անվճար հացի և քաղցրավենիքի համար հերթեր են եղել։
Բարեգործություն անելու հարցում նրան ոգեշնչել են պապի խոսքերը, որը մշատապես ասում էր, որ պետք է օգնել մարդկանց։ Մարդիկ, որոնք չեն իմացել, որ հաց բաժանելը Շավերշյանի սեփական նախաձեռնությունն է, բողոք են ուղարկել ՌԴ նախագահի վարչակազմ և այլ գերատեսչություններ։ Նրանք դժգոհել են, որ իրենց հատկացված է ավելի շատ անվճար հաց, քան ստանում են։