Իսպանիայից Հայաստան եկած զբոսաշրջիկն ընկել է Նորավանքի աստիճանահարթակից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ։ 64-ամյա զբոսաշրջիկը, որն Իսպանիայի Թագավորության քաղաքացի է, բարձրացել է Նորավանքի աստիճանահարթակով լուսանկարվելու համար։

Անզգույշ շարժման հետևանքով, չկարողանալով մարմնի հավասարակշռությունը պահել, նա մի քանի մետր բարձրությունից ընկել է՝ վնասելով գլուխն ու ողնաշարը։

Նրան տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց։ Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զբոսաշրջիկին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

armeniasputnik.am