ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 35-ամյա Քերոլ Ֆեները բողոքել է Metro-ի լրագրողներին, որ իրեն համացանցում հալածում են դստեր համար, որն այս տարվա մարտին ծնվել է՝ դեմքին մեծ սև խալով։

Դեմքի հսկա բնածին մելանոցիտար նևուսը հազվագյուտ խալ է, որը հանդիպում է 20 հազար նորածիններից մեկի դեպքում: Եթե արևի ճառագայթներն ընկնեն դրա վրա, կարող են քաղցկեղ առաջացնել:

Երեխայի ծնողները գումար են հավաքում վիրահատության համար, ուստի կինը որոշել է կիսել իր պատմությունը սոցցանցերում: Ի սարսափ իրեն, աջակցության փոխարեն կինը շատ տհաճ մեկնաբանություններ ստացավ: Ամենից շատ Ֆեներին ցնցեց մի մարդու առաջարկը՝ սպանել երեխային և չապրել նման հրեշի հետ:

Այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր աջակցեցին ընտանիքին: Մարդիկ դեմքերը սև ներկով ներկեցին երեխայի խալի նման և լուսանկարվեցին:

 

 

1in.am