«Պարբերաբար Գերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ, և դա վնասում է Սևանի էկոհամակարգը»,- այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ տեղեկությունը դեռ ճշտել է պետք. «Սա ճի՞շտ է, սխա՞լ է, պետք է ճշտել, չտրվել էմոցիաների և արդյունավետ աշխատել»: