Մոտ մեկ ժամ առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են Երևանից ժամանել Իջևան:

Մի քանի օր է, ինչ Իջևան քաղաքում իրավիճակը լարված է:

Բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: Ցույցերի առաջին օրը նրանք փակել էին միջպետական ճանապարհը, որից հետո բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:

Նշենք, որ բախման հետևանքով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են:

Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Պարբերաբար ակցիաներ են իրականացնում բերման ենթարկվածների հարազատները՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

 

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայան-ի