«Լարա Քրոֆթ. Գերեզմաններ հափշտակողը-2» ֆիլմից հայտնի դերասան Սայմոն Յամի վրա Չինաստանում ելույթի ժամանակ դանակով հարձակվել են: Այս մասին գրում է TMZ-ը:

Ինչպես նշվում է, ելույթի ժամանակ դերասանը ներկաներին խնդրել է բարձրանալ բեմ, նրանցից մեկը դանակով հարձակվել է դերասանի վրա և վնասել նրան: Անհայտ անձը նրան հասցրել է դանակի վիրավորում և մի քանի անգամ հարվածել 64-ամյա Յամային:

Անվտանգությունը խանգարել է անհայտ անձին հասցնել նոր վիրավորում և ձերբակալել է նրան: Այս պահին հարձակվողը գտնվում է կալանքի տակ: Դերասանին հոսպիտալացրել են, նա գտնվում է մասնագետների հսկողության ներքո: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: