Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ։ Նա, մասնավորապես, ասաց.
«Այսօր ամենաբովանդակալից օրերից մեկն է մեր Տավուշ աշխարհում, որովհետեւ ավանդաբար այսօր բոլոր տավուշցիները, այդ թվում՝ նրանք, որ դրսում են ապրում, վերադառնում են հայրենի բնակավայր իրենց հարազատների հետ նշելու Վարդավառը։ Ես 3 խնդրանք ունեմ՝
• որ լավ վայելեք իրար եւ լավ քեֆ անեք,
• որ ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից,
• խնդրում եմ ամենավերջում, որ կավարտեք ձեր խնջույքը, ուշադիր եղեք, որ նույնիսկ մեկ աղբ չմնա ձեզանից հետո անտառում։
Ես, մեր ամբողջ ժողովուրդը եւ բնությունը շնորհակալ կլինի ձեզ դրա համար»։