ԱՄՆ-ում տղամարդը ներկանյութ է լցրել մերկ հեծանվավազքի մասնակիցների վրա՝ տեղեկացնում է Riverfront Times-ը:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի է ունեցել ամենամյա համաշխարհային մերկ հեծանվավազքը: Հեծանվավազքին մասնակցել է ավելի քան հազար մերկ և կիսամերկ հեծանվորդ:
Երբ մասնակիցները անցել են տեղի այգիներից մեկի կողքով, անհայտ տղամարդը ներկանյութե փամփուշտներ է կրակել նրանց վրա՝ փեինթբոլի համար նախատեսված զենքից: