«Ես սիրում եմ իմ մարմինը». առանց ձեռքերի և ոտքերի ծնված կինը իրեն բացարձակ երջանիկ է զգում
32-ամյա Հեսիդի Յանգը Դալասից ծնվել է շատ հազվադեպ բնածին ժառանգական հիվանդությամբ՝ տետրաամելիայի ախտանիշով։ Դա կապված է WNT3 գենում մուտացիայի հետ և բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ՝ տեղեկացնում է The Daily Mail-ը:
Իր կյանքի ընթացքում Հեսիդին հաճախ բախվել է մարդկանց հետ, ովքեր բացահայտ ծիծաղել են նրա վրա։ Վեցերորդ դասարանում նա փորձել է մասնակցել պարի մրցույթին, բայց շրջապատի մարդիկ նրան չեն հասկացել։ «Ես հիշում եմ, թե ինչպես էի լալիս, որովհետև հասկացա, որ այնպիսին չեմ, ինչպիսին իրենք են, և ուրիշները կարող են անել այն, ինչ ես չեմ կարող։ Առաջին անգամ էր, երբ ինձ այլ կերպ զգացի»,- հիշում է կինը։
Չնայած դրան՝ նա կարողացել է հավատալ ինքն իրեն, և հիմա ջանում է օգնել նրանց, ովքեր հաշմանդամություն ունեն։ «Ես իսկապես չէի իմանա ինչ անել, եթե հանկարծ արթնանայի ձեռքերով ու ոտքերով։ Ինձ իսկապես հարմար է իմ մարմնում»,- նշում է Հեսիդին։ «Ես ունեմ այս մարմինը, և ես սիրում ու հասկանում եմ նրան։ Սա այն է, ինչ ես եմ, և ինձ համար միևնույն է՝ դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ»,- ավելացնում է նա։
Որպես իսկական կին Հեսիդին հետևում է իրեն և խնամված տեսք ունի։ Ներկա պահին աշխատում է հռետոր-մոտիվատոր՝ օգնելով սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան։