Հայազգի ռուսաստանցի հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին ուղիղ եթեր է մտել Instagram-ում և պատմել, թե ինչպես պետք է լողալ բարձրլեռնային Սևանում։
«Այո, ես լողացել է Սևանա լճում։ Պետք է ասեմ, որ այնտեղ կա թթօղի, խմում ես այն և իսկույն հարբում ես։ Հետո մտնում ես լիճը, և ջուրն այնքան սառն է, որ ջրից դուրս ես գալիս սթափ վիճակում և նորից ես խմում թթօղի»,- ծիծաղելով պատասխանել է նա օգտատերերից մեկի հարցին։