Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ եւ «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է ք․ Բաթումիի Կ․Գամսախուրդիայի փ․  N35-ում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե  եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու)  վերանորոգման աշխատանքները  (բյուջե- 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն։ Այս մասին գրում է Ախալցխա.net  կայքը։

Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման գործակալությունը  ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։ Սովետական շրջանում այն  վերածվեց մարզասրահի։ Ներկայումս այն հանձնվել եւ պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։

Նախօրեին Աջարիայի Կրթության, մշակույթի եւ Սպորտի նախարար Մաիա Խաջիշվիլին եւ գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին ուսումնասիրեցին ընթացող շինարարական աշխատանքները։