ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոքլենդում հայրը թողել է իր 7 ամսական երկվորյակ որդիներին մեքենայի մեջ, որպսզի շնչահեղձ լինեն: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ըստ նախնական տվյալների` երեխաները 8 ժամ մնացել են մեքենայի մեջ փակված, որից հետո մահացել են:
Նրանց հայրը` 39-ամյա Խուան Ռոդրիգեսը, մեղադրվել է ոչ կանխամտածված սպանության մեջ: Հիմա տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Նա խոստովանել է, որ մտածել է, թե երեխաներին մանկապարտեզ է տարել և չի նկատել, որ նրանք դեռ մեքենայի մեջ են ու գնացել է աշխատանքի: