Գերմանիայում DELO արդյունաբերական սոսինձ արտադրող ընկերությունը սոսնձի օգնությամբ օդ է բարձրացրել 17.2 տոննա քաշով բեռնատար մեքենան և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդվում է Guinness World Records կայքում:

Մրցույթի համար ստեղծված սոսինձը 3.5 սմ շառավղով քսել են ալյումինե գլանին, որը տեղադրվել է վերամբարձ կռունկի վրա: Հուլիսի 12-ին DELO-ի մասնագետները բեռնատարը բեռնաբարձման սարքերի օգնությամբ բարձրացրել են մեկ մետր:

Մեքենան այդ դիրքով մնացել է մեկ ժամ՝ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների և հանդիսատեսի հսկողության ներքո: Համաշխարհային նվաճումը պաշտոնապես ճանաչվել է: «Մեզ հաջողվեց»,- հպարտորեն ասել է DELO-ի կառավարման գործընկեր Սաբինա Հերոլդը:

Նախորդ ռեկորդը պատկանում է Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնին. 2013-ի սեպտեմբերին, սոսնձի օգնությամբ օդ է բարձրացվել 16.09 տոննա բեռ:

 

1in.am