Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Էմերսոնը, ով նախորդ շաբաթ դարձավ 100 տարեկան, պատմել է երկարակեցության իր գաղտնիքի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կնոջ խոսքով՝ նա կարողացել է 100 տարի ապրել կենսուրախ բնավորության, ինչպես նաև սիրելի ուտելիքի՝ խմորի մեջ պատրաստված նրբերշիկների շնորհիվ:
Մերի Էմերսոնը և նրա զույգ քույրը ծնվել են 1919 թվականին: Մերիի ամուսինը մահացել է 1976 թվականին, ինչից հետո նա սկսել է ապրել մենակ:
«Ես լավ կյանք եմ ապրել»,- ասել է կինը: Նա ունի երեք թոռ և երկու ծոռ: