ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Ֆենիքս քաղաքում տղամարդն աշխատանքից հեռացվելուց հետո սկսել է փողոցում բաժանել իր ռեզյումեն եւ գտել «երազանքի աշխատանքը»: Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը: 30-ամյա Փատրիկ Հոուգլանդը երկար ժամանակ չէր կարողանում նոր աշխատանք գտնել: Երբեմն նրան հրավիրում էին զրույցների, բայց ի վերջո միշտ էլ պատասխանում էին մերժմամբ: Տղամարդը փողի կարիք ուներ ընտանիքը կերակրելու համար:
Հուսահատվելով՝ նա որոշում է քայլել փողոցներով եւ անձամբ բաժանել իր ռեզյումեն անցորդներին: Հարցաթերթիկում նա նշել է, որ իր նպատակներն են՝ լավագույն կյանք ապահովել ընտանիքի համար եւ դրականորեն ազդել մարդկանց եւ շրջակա աշխարհի վրա: «Սկզբում ես ծիծաղում էի դրա վրա:
Բայց հետո գերազանց ստացվեց»: Serendipit Consulting ընկերության սեփականատեր Մելիսա Դիջանֆիլիպոն տեսնում է տղամարդուն խաչմերուկում եւ տպավորվում, որ աշխատանք որոնելիս նրան չի վախեցնում նույնիսկ սաստիկ տապը: Նա տարածում է նրա ռեզյումեն սոցցանցերում, ինչից հետո Հոուգլանդն աշխատանքի հարյուրավոր առաջարկություններ է ստանում եւ գործի ընդունվում որպես բետոնագործ: