Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քննչական կոմիետից, սակայն, չեն տեղեկացնում՝ ովքեր են ձերբակալված անձինք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանի դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես կամրջի տակ պայթուցիկ նյութ է տեղադրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան  ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը:

Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։