Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ավանակն իր տիրոջ հետ «երգում է» Էլթոն Ջոնի «Circle of Life» հիթը, որը հնչել է «Առյուծ արքան» մուլտֆիլմում, գրում է Daily Mail-ը:

Անմոռանալի կատարմամբ տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Թրեվիս Քինլին: Տեսանյութը հավաքել է 2,7 մլն դիտում:

Տեսանյութում տղամարդը ցուցադրում է իր ձիուն եւ ավանակին եւ սկսում է երգել, ապա նրան միանում է ավանակը: