Մայրիկի հետ 13-ամյա տղայի՝ ակումբ այցի կադրերը 64 միլիոն դիտում են հավաքել երկու օրում: Այդ զվարճալի դեպքը տեղի է ունեցել Լիդս քաղաքի (Յորքշիր, Մեծ Բրիտանիա) գիշերային ակումբներից մեկում, ուր 13-ամյա դեռահասը եկել էր մայրիկի հետ: Նրա խոսքով՝ որդին շատ ամաչկոտ էր, և ինչ-որ պահի նրան իր մոտ է կանչել բարմենուհին:
Կադրերում երևում է, թե նրանք ինչպես են միասին նարնջի հյութ խմում, ասես դա ոգելից խմիչք լինի: Այնուհետև տղան գնում է մոր մոտ, բայց բարմենուհին նրան հետ է կանչում, որպեսզի նա համբուրի իր այտը: Սակայն ամաչկոտ տղան դադարում է այդպիսին լինելուց և համբուրում է աղջկա շուրթերը, ինչից հետո թռչկոտելով հեռանում է՝ ժպտալով մինչև ականջները: Ինչպես երևում է, դա տղայի կյանքի լավագույն օրն էր: