Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։