Երևանցիներին վերջին շրջանում ամենաշատ հուզող թեմային՝ քաղաքի աղտոտվածության խնդրին, երեկ վերջապես անդրադարձավ նաև վարչապետը։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում գործնական հանդիպում-քննարկման ընթացքում Փաշինյանը բարձրացրեց շատերին հուզող հարցերն ու, կարելի է ասել, որ տրվեցին գրեթե սպառիչ պատասխաններ, սակայն, այլ հարց է, թե ինչ դրական ազդեցություն կունենա այս հանդիպումը նաև գործնականում։ 

 

Մեր համաքաղաքացիները ակտիվ հետևում էին եթերին և թողնում իրենց մեկնաբանությունները։ Հետևելով դրանց՝ կարելի է ենթադրել, որ մեծ մասը դժգոհ է քաղաքապետի ղեկավարումից և մեղքի մեծ բաժինը համարում է նրանը։ Որոշները համեմատություններ արեցին նախկին իշխանությունների ժամանակ քաղաքի մաքրության և ներկայիս վիճակի միջև՝ հարց ուղղելով, թե ինչպես է ստացվում, որ նախկինում Սանիթեքը լավ էր աշխատում։ Իհարկե, եղան նաև Սանիթեքի աշխատանքը փնովողներ։ 

Երևանի աղտոտվածության խնդիրը, հասկանալի է, որ զգայուն թեմա է, և հասարակության մոտ զայրույթ է առաջացնում։ Բնական է, որ այս պարագայում ցենզուրայի մեջ քննադատությունը, երբ չես հատում հայհոյելու և վիրավորելու սահմանը, նույնիսկ բնական է, սակայն անգամ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում որոշները չկարողացան զսպել իրենց բուռն էմոցիաներն ու անդաստիարակ պահվածքը։ Խոսքը հատկապես կանանց ու աղջիկների մասին է, ովքեր տղամարդկանցից ոչ պակաս հայհոյում են և տգեղ մեկնաբանություններ թողնում։

 

Ինչպես և խոստացել էինք, բացահայտելու ենք, թե ովքեր են այն հայ կանայք ու աղջիկները, ովքեր մոռացել են իրենց կանացի ճիշտ պահվածքի, հատկապես՝ հայհոյելու անթույլատրելիության մասին։ Հետևում ես մեկնաբանություններին ու զարմանում․ մի՞թե այսչափ փոխվել են արժեքները, մի՞թե այս մարդիկ դաստիարակություն չեն ստացել։ Երբ վերջիններս համացանցում նման կերպ են արտահայտվում, դժվար չէ պատկերացնել, թե առօրյա կյանքում, մարդկանց հետ շփումներում ինչպիսին են․ տղամարդ են՝ կանացի մարմիններում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություններ, որոնք առավել աչքի են ընկել իրենց գռեհկությամբ։ Բացահայտենք հայհոյող հայ կանաց, գուցե սա օգնի նրանց սթափվել ու վերանայել վարքագծի որոշակի կանոններ։

Գոհար Օհանյան՝ https://www.facebook.com/profile.php?id=100010890426168

 

Զարուհի Մարգարյան՝ https://www.facebook.com/zaruhi.marqaryan

Ռուզաննա Օհանջանյան՝ https://www.facebook.com/profile.php?id=100004876456521

Ալավերդիան Լիլուշ՝ https://www.facebook.com/lilitik122

Նանա Բաբայան՝ https://www.facebook.com/nana.babayan.3

Հեղինե Ավետիսյան՝ https://www.facebook.com/sari.smbyl

Մելիքյան Իրինա՝ https://www.facebook.com/melikian.irina

 

Անի Ամիրխանյան՝ https://www.facebook.com/ani.amirxanyan.739

Ալիսա Տերտերյան՝ https://www.facebook.com/Alisa.Terteryan